ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով քաղաքները ջրի տակ են անցնում
Չինաստանի Ցզյանսի նահանգում չդադարող տեղատարափ անձրեւների պատճառով քաղաքները ջրի տակ են անցնում։ Մինչեւ կես միլիոն մարդ համարվում է տուժող:
Հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով վտանգի ամենաբարձր ՝ կարմիր մակարդակը հայտարարվել է երկուշաբթի: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ափերից դուրս են եկել Չանգցզյան և Սյուհե գետերը։
Առաջիկա չորս օրերին Չինաստանի խոշորագույն քաղցրահամ լճում ջրի մակարդակի բարձրացման շարունակություն է կանխատեսվում, որը կրիտիկական նշագծից բարձր է: Մոլեգնող տարերքից տուժել է ավելի քան 485 հազար մարդ։
«Տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղները ստիպել են իշխանություններին աղետի գոտուց տարհանել ավելի քան 160 հազար մարդու, առնվազն մեկ տեղի բնակիչ զոհվել է: Հեղեղվել են տասնյակ հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողեր», - տեղեկացնում է պարբերականը։