ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԴԽ-ն արձագանքում է Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
ԲԴԽ-ն կարճ անդրադարձել է թեմային։
«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:
Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության», - ասված է ԲԴԽ հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ է անդրադարձել թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
18+․ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցից
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ժամանակ ձայնագրություն է հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը՝ «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ խոսակցությունների, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Այս գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը կառուցողական մոտեցում է ցուցաբերել։ Հայաստանն ունի քաղաքական կամք և դրսևորել է...
18+ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման ***-ը հետ գա». Գագիկ Ջհանգիրյան
«Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման ***-ը հետ գա, հազիվ էդ կլանից պրծել ենք, ու եթե ես իմանամ՝ Ղազինյանն ու Վանեցյանն ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավրովի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում․ այնտեղ ռումբի մասին ահազանգ կա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Հիշեցնենք՝ Լավրովն աշխատա...