
Կիմ Չեն Ինը կոչ է արել պայքարել ոչ հեղափոխական պահվածքի դեմ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարության նիստի ժամանակ կոչ է արել պայքարել ոչ հեղափոխական վարքագծի դեմ, ինչպիսիք են իշխանության չարաշահումը և բյուրոկրատիան: Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։
«Պետք է հետևել հեղափոխական կուսակցության օրինակին։ Իշխող կուսակցության հզորացման համար անհրաժեշտ է խրախուսել և սերմանել կոմունիստական էթիկային և հեղափոխական գործելաոճին համահունչ վարքագիծ, քաղաքական ու մարտական ոգի նրա բոլոր կառույցներում»,- ասել է նա:
Հանդիպմանը ներկաները քննարկել են կարգապահությունը խստացնելու և ոչ հեղափոխական գործողությունների դեմ պայքարի միջոցները։
Հունիսի 11-ին ԿԺԴՀ ղեկավարը հայտարարել էր Հյուսիսային Կորեայի համար անվտանգության լուրջ ռիսկերի մասին եւ կոչ էր արել ավելի ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը։