Ադրբեջանում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում․ Տիգրան Աբրահամյան
Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։
Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում։
Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվի ռուսական հակազդման միջոցները։
Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս ու մնացած երևույթները։
Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։
Համենայնդեպս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում»,-գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացն...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ֆինլանդիայի նախագահի հետ ճեպազրույցում ասել է, որ Կիևը ստիպված կլինի զի...
Ադրբեջանի ընդդիմադիրները նույն անկողնում․ հատուկ ծառայությունները տեսանյութ են հրապարակել․ Ադրբեջան պոստֆակտում
Այն ամենն ինչը պետք է իմանալ Ադրբեջանի «ընդդիմության» մասին։ Այս մասին գրում է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամ ալիքը։ Նշվո...