Ուշադրություն. «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

 

«Ընդ որում՝ նման կեղծ տեսահոլովակների հեղինակները ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին։

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում է։

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ օգտատերերից մեկը նշել էր, որ Գազպրոմի թեմայով խաբեությունները շարունակվում են. 

 

«Այսօր այսպիսի նամակ էի ստացել, որով առաջարկում են "պարզ գործողություններ կատարել" և հնարավորություն ստանալ օրական վաստակել 70-ից 3000 դոլար՝ Գազպրոմի եկամուտներից»:

Քաղաքականություն