
Ստացվում է՝ այս սրիկայության, գարշելի արարքի համար որևէ մեկը պատասխանատու չէ. Հակոբյան

Զոհված զինծառայողների մասունքները և դիերը դիահերձարանի նկուղում անմխիթար վիճակում տոպրակների մեջ ուղղակի գետնին գցելը պարզվում է, ըստ Դատախազության և քննչականի, հանցակազմ չեն հանդիսանում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Ստացվում է՝ այս սրիկայության, գարշելի արարքի համար որևէ մեկը պատասխանատու չէ։ Ու դուք պատգամավորի վրա եք դեռ մատ թափ տալիս, թե այդ նկարները հայտնվել են գետնին։
Այդ նկարները, ըստ պլանավորվածի, վստահ եմ՝ առողջապահության նախարարի դեմքին պետք է հայտնվեին և մնային՝ ուղղակի ֆիզիկայի օրենքները մեջ ընկան», - նշել է Հակոբյանը։