
«Մենք գիտենք՝ ես ինչի եմ էստեղ նստած». Ասլանյանի ելույթը` դատարանում

Այս դատավարության մասնակցների մեծ մասը իրավաբաններ են. մեղադրողի արձագանքին հետեւելով մեղադրողի խոսքին կուզենայի մենք դառնանք արդարադատության մի մասնիկ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում իր խոսքում նշեց մեղադրյալ, Վանաձորի նախկին հմայնքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Ես կուզեի հռետորական մի հարց հնչեցնել. Պարոն մեղադրողը քրեական գործի ծագման, իմ կալանքի հետ կապված այլ, ոչ դատական պրոցեսներին եւս ծանո՞թ է, թե՞ միայն որպես դատավարության մաս է այստեղ հանդես գալիս: Ինչպե՞ս է ծնվել այս քրեական գործըմ, ընդհանրապես քրեական գործերը ո՞նց են ծնվում՝ հաղորդման հիման վրա, դեպքի կամ ստուգման արդյունքում: Իսկ այս քրեական գործը ծնվել է չգիտեմ ինչ ընտրովիության սկզբունքի հիման վրա եւ մեր 650 օտարված հողամասերից չգիտեմ ինչ ընտրովիությամբ ընտրվել է 4-5 գործ եւ 16-18 դրվագ: Սա արվել է գունագեղություն հաղորդելու համար: Որովհետեւ մենք 650 հողամասի առուծախ ենք ունեցել, եթե երկու կողմերին համարենք աճուրդի մսնակցի, կարող էր լինել 1300 դրվագանոց գործ:
Մենք որեւէ քաղքական երանգավորում գոնե այս պահին չենք ուզում տալ, որովհետեւ մենք գիտենք՝ ես ինչի եմ էստեղ նստած, իմ կատարած հանցագործությունը ինչում է կայանում, որը քրեական արդարադատության հետ որեւէ առնչություն չունի»,-ասաց նա:
Մամիկոն Ասլանյանը հիշեցրեց, որ 40 վկաների մեջ չկա գեթ մեկ ցուցմունք, որ կարող էր նշել, որ ինքը կարող էր խոչընդոտել գործին. «Մանավանդ, որ մինչեւ հոկտեմեբրի 10-ը ես եղել եմ համայնքի ղեկավար, եւ այդ ժամանակ կարող էի եւ խոչընդոտել եւ քրգործի նյութին վերաբերող որեւէ նյութ չտալ՝ հիմնավորելով, որ երկրաշարժ տեսած քաղաք է, փաստաթղթերը չեն պահպանվել: Բայց մենք վստահ ենք, որ մեր արարքներում որեւէ քրեական հանցագործություն չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։
Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։
2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։