Լավրովը հայտարարել է ՀԱՊԿ շրջանակներում կենսաանվտանգության խորհրդի ստեղծման անհրաժեշտության մասին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀԱՊԿ-ի շրջանակներում կենսաանվտանգության հարցերով համակարգող խորհրդի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին, ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում։
 

«Սերգեյ Լավրովն ընդգծել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծված կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։ Ռուսական նախաձեռնությամբ դիտարկվել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական միջոցառումների ցանկը»,- ​​նշվում է երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։
 

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 20 տարի «խաղաղ համագործակցել է» ուկրաինական 46 կենսաբանական կազմակերպությունների հետ։
 

Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պենտագոնը կարող է ուկրաինացի զինծառայողների վրա կենսազենք փորձարկել։

Քաղաքականություն