Կինը պնդում է` ՔՊ պատգամավոր Բաքոյանն իրեն ծեծի է ենթարկել

 Իշխանական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Բաքոյանի անվան շուրջ սկանդալ է հասունանում: 

Politik.am-լրատվականի փոխանցմամբ` Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինը իրենց հայտնել է, որ համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ պատգամավորը ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։ 

 

Երկու նման դեպքերից հետո արված լուսանկարները Բաքոյանի արդեն նախկին կինը փոխանցել է Politik.am-լրատվականին:

 

 Լրատվականի փոխանցմամբ`  կինը բռնության դեպքերից մեկից հետո զանգահարել է ոստիկանություն, նրան հրավիրել են Երևանի բաժանմունքներից մեկը, որտեղ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց հետո հետ է վերցրել դիմումը, որպեսզի չվնասի իր սիրած տղամարդուն։

 

Կինը պատմել է նաև, որ պատգամավորի խնդրանքով է տեղափոխվել Հայաստան: Այստեղ Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները: Այս տարիներին, ըստ լրատվականի, կինը առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար։

 

Հիմա կինը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ Բաքոյանը տարբեր պատճառներ հորինելով տարել է իր ողջ խնայողությունները ու հեռացել է, իսկ անչափահաս երեխաների խնդիրը կինը ստիպված է միայնակ լուծել։ Կինը պահանջում է, որպեսզի Բաքոյանը վերադարձնի իր երեխաների բերանից կտրած գումարը, ոսկին և նյութական այլ միջոցները։

 

Հասկանալու համար, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, Auroranews.am-ը կապ հաստատեց Ռուստամ Բաքոյանի հետ, նա նշեց, որ ծանոթ չէ հրապարակմանը, կծանոթանա և նոր միայն կմեկնաբանի: Ավելի քան մեկ ժամ մենք փորձում ենք կրկին կապվել պատգամավորի հետ, սակայն կապ հաստատել չի ստացվում:

 

 

Քաղաքականություն