Հոգեբուժարանի 2 հիվանդ առևանգել են հոգեբույժին. ՌԴ

Մոսկվայի մարզում երկու շիզոֆրենիկ (սա պաշտոնական ախտորոշում է) կարճ ժամանակում մեծ գումար ձեռք բերելու նպատակով առևանգել հոգեբույժին և 15 միլիոն ռուբլի փրկագին պահանջել նրա համար։ Պատմության մանրամասները հրապարակում է life.ru-ն։
Նրանք գնացել են այդ քայլին, քանի որ որոշել են բռնցքամարտի թանգարան բացել: Այս գաղափարը ծագել է Կրասնոգորսկի բռնցքամարտիկների և մարզիչների արհմիության ղեկավար Գազինուր Շիգապովի մոտ։ Կյանքի 63 տարվա ընթացքում նա հասցրել է աշխատել որպես մասնավոր հետախույզ, կալանավորվել է շորթման համար և մեկ տարի հոգեբուժարանում անցկացրել պարանոիդ շիզոֆրենիայով։ Եվ որպեսզի կյանքի կոչի իր երազանքը ու միևնույն ժամանակ վրեժ լուծի բժշկից, որը 15 տարի առաջ նրան հոգեբուժարանում է պահել, իր հանցակցի հետ առևանգել է հոգեբույժին:

58-ամյա հանցակից Սերգեյ Նեմենյուկի հետ, որի հետ հոգեբուժարանում էր բուժվել, բռնցքամարտիկը առևանգել է Եվգենի Գ.-ին և թաքցրել Կրասնոգորսկում։ Նրանք պահանջել են 15 միլիոն ռուբլի փրկագին։

Հոգեբույժը որոշել է չվիճել իր հիվանդների հետ և համաձայնել է նրանց պայմաններին՝ տալով 2,5 միլիոն ռուբլի, ինչպես նաև կտակում ներառել է Շիգապովին։ Ամեն ինչ հարթ է անցել. հանցագործները գումարը ստացել են նոտարին այցելելուց հետո ու բաց թողել բժշկին։ Ազատության մեջ հայտնվելուց հետո հոգեբույժը դիմել է ոստիկանություն:  Արդյունքում նրանց հաջողվել է բերման ենթարկել, քրեական գործ է հարուցվել շորթման դեպքի առթիվ։ Հատկանշական է, որ նախքան բերման ենթարկվելը երկուսն արդեն հասցրել էին ծախսել գումարը։
 

Քաղաքականություն