Հասարակություն

Էրդողանը Հունաստանին սպառնացել է «ողբերգական ավարտով»

Էրդողանը Հունաստանին սպառնացել է «ողբերգական ավարտով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին սպառնացել է «ողբերգական ավարտով»: 

 

«Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հունաստանին խուսափել երևակայություններից, հայտարարություններից և գործողություններից, որոնց համար նա ստիպված կլինի զղջալ, ինչպես դա արեց արդեն հարյուր տարի առաջ (Խմբ.՝ խոսքը 1919-1922 թվականների երկրորդ հունա-թուրքական պատերազմի մասին է, որում Հունաստանը պարտվեց), և խորհուրդ ենք տալիս խելքի գալ»,- գրել է Թուրքիայի նախագահը:

 

Նա թվիթերյան իր էջում այս գրառումն արել է հունական կղզիներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իզմիրի շրջանում զորավարժություններից վերադառնալուց հետո։
 

[8209c57b3e60a91375c15999ab4189cb.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250