Չինաստանի ՊՆ-ն խոստացել է կանխել Թայվանի անկախությունը նույնիսկ պատերազմի գնով
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանն իր պատրաստակամությունն է հայտնել ամեն գնով դիմակայել Թայվանի անկախությանը և կղզին անջատելու փորձերին։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է Life. ru-ն:
«Պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը համարձակվի պոկել Թայվանը, ապա չինական բանակը, անշուշտ, պատրաստ կլինի կռվել, կանգ չի առնի Թայվանը բաժանելու կամ նրա անկախությանը հասնելու որևէ պլան ոչնչացնելու գնի առջև», - ասել է նա՝ ամփոփելով Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հանդիպման արդյունքները:
Նա ասել է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը վճռականորեն կպաշտպանի երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։






























