Ինչ էր կատարվում մետրոյում և ինչու գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառ չկատարեցին

 Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գնացքները գրեթե 2 ժամ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չեն կատարել։ 

 

Սա կապված էր ՀՀ նախագահի նստավայրում ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի հետ, հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը էջում գրել է․ «Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը` առանց նախապես քաղաքացիներին տեղյակ պահելու` մեծ անհանգստություն պատճառելով հազարավոր քաղաքացիների։ Փակ է նաև Բաղրամյան պողոտան բոլոր տիպի տրանսպորտային միջոցների, այդ թվում Կոմիտասի պողոտայից, Կիևյան և այլ փողոցներից եկող հանրային տրանսպորտի համար։ Եթե դա անեին բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները, ապա հարյուրավոր քաղաքացիներ բերման կենթարկվեին, նրանց նկատմամբ բիրտ և անհամաչափ ուժ կկիրառվեր, իսկ երբ դա անում է իշխանությունը, ոչ մի միջոց չի կիրառվում»: 

Քաղաքականություն