Դոլարի արժեզրկման հետ կապված տնտեսության որոշ ոլորտներում կա խիստ անհանգստություն. Քերոբյան

 Հայաստան ավելի շատ գումար է մտնում, քան դուրս գալիս։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պնդելով, թե դա կառավարության հետեւողական աշխատանքի արդյունքն է՝ տեղական արտադրությունը եւ ներդրումների խթանման հարցում։ Ավելին, նա վստահ է, որ ներդրումների մեծ հոսք կա։

 

Այդուհանդերձ, Քերոբյանն ընդունել է, որ դոլարի արժեզրկումը որոշ անհնագստության տեղիք է տվել առանձին սեկտորի տնտեսվարողների մոտ։

«Որոշ սեկտրներում կա խիստ մտահոգություն՝ հիմնական արտահանողներն են IT սեկտրը»,- հայտարարել է Քերոբյանը՝ նշելով, որ տարբեր քննարկումներ են ունենում տարբեր սեկտրների տնտեսավարողների, նաեւ կառավարության ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ, որպեսզի տնտեսության կարեւոր ճյուղերին որեւէ վտանգ չսպառնա։

 

Ըստ նրա՝ այս պարագայում Կենտրոնական բանկը պետք է սկսի կիրառել նոր գործիքակազմ։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, ԿԲ-ն ինչ-որ բան պետք է անի, որը չի անում՝ նախարարն արձագանքել է. «Կենտրոնական բանկն ունի լայն գործիքակազմ եւ կարող է այնպես անել, որ ավելի հավասարակիշռ փոխարժեք ունենա։ Օրինակ՝ դրամը ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ-ռուբլի զույգը մոտավորապես կայուն վիճակում է առայժմ»։

Դոլարի փոխարժեքի նվազման պարագայում ինչու չեն նվազում գները՝ հարցին ի պատասխան Քերոբյանն առաջարկել է այն ուղղել Կենտրոնական բանկին։


Արձագանքելով նախարարի խոսքին լրագրողը նշել է. «Քանի որ ԿԲ-ն ունի լայն գործիքակազմ եւ այս պահին օգտվում է այն գործիքներից, որով փաստացի արժեւորվում է դրամը։ Արդյո՞ք դուք Ձեր համաձայնությունը տվել եք», ինչին նախարարը բացասական պատասխան տվեց։

«Ոչ ես չեմ տվել իմ համաձայնությունը»,- հայտարարել է Քերոբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ