
Հնդիկ դեռահասը սպանել է մորը՝ տեսախաղերի արգելքի պատճառով

Հնդկական Լաքնաուի 16-ամյա բնակիչը սպանել է մորն այն բանից հետո, երբ վերջինս արգելել է ժամանակ վատնել տեսախաղերի վրա։ Այդ մասին հայտնում է India Today պորտալը։
Անչափահասը բերման է ենթարկվել, հարցաքննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը կատարված հանցագործության մեջ։ Տղան հայտարարել է, որ մայրն իրեն արգելել է խաղալ, ինչն իրեն զայրացրել է։ Դրանից հետո նա վերցրել է հորը պատկանող ատրճանակն ու կրակել կնոջ վրա։
Երբ դեռահասը պարզել է մոր մահը, նրա մարմինը տեղափոխել է սենյակ, իսկ կրտսեր քրոջը փակել մեկ այլ սենյակում։ Աղջիկը դիակի հետ նույն տանը անցկացրել է երկու օր։
Այժմ ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները, նախաքննությունը շարունակվում է։