Ադրբեջանի ՊՆ «Արազ» գործարանում ականանետի պայթյուն է եղել. կա տուժած

Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Արազ» արդյունաբերական գործարանի վարժարանում ականանետի պայթյունից մեկ մարդ վիրավորվել է։
 

Նշվում է, որ վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գտնվում է Շիրվանի շրջանում, գրում է Armenian Military portal թելեգրամյան ալիքը։

60 միլիմետրանոց ականանետը, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, պայթել է փորձարկումների ժամանակ։

Պայթյունի հետևանքով տուժել է Ալմազով Ռազի գործարանի աշխատակիցը։

Քաղաքականություն