ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Փաշինյանի հրամանով». Վարդևանյանը` ԵՄ գրասենյակի առաջ

 Ընդդիմադիրները ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջև բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են ԵՄ դեսպանից համարժեք գնահատական հակաիշխանական ցույցերի ընթացքում ուժայինների կողմից կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ։ Նրանք վանկարկում են «Ամո՛թ, Եվրոպա՛»։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը անընդունելի է համարում ԵՄ-ի լռությունը։ 

«Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա միայն լուռ է և այդ լռությաբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները»,- նշեց նա։

 

 Վարդևանյանն անդրադարձավ օրերս ոստիկանների կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ ու անհամաչափ ուժ կիրառելու դեքերին։ Նա նշել է, որ տուժել են ոչ միայն ցուցարարները, այլև ոստիկանների մեծ մասը, որոնք, սակայն, տուժել են հատուկ միջոցների սխալ օգտագործման հետևանքով, իսկ որոշ միջոցներ էլ եղել են ժամկետնանց։

Խոչընդոտվել է նաև ԶԼՄ-ների աշխատանքը, օպերատորներից մեկի գույքը վնասվել է, վերջինս ստացել է նաև վնասվածք։

 

«Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում»․ Վարդևանյան

Քաղաքականություն