
Շոյգուն խոսել է Ուկրաինայում գործողության ընթացքի մասին

Ռուսաստանը բացել է մայրցամաքով դեպի Ղրիմ ճանապարհային երթևեկությունը և պայմաններ է ստեղծել Դոնբասի և Ուկրաինայի տարածքի հետ երկաթուղային հաղորդակցությունը վեց հատվածով վերականգնելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ ռուս զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Սևերոդոնեցկի բնակելի թաղամասերը և Դոնեցկի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքի զգալի մասը։
«Ռուսաստանի տարածքից մայրցամաքային երկայնքով դեպի Ղրիմ ավտոմոբիլային հաղորդակցություն է բացվել»,- ասել է նախարարը։ Նախկինում Ռուսաստանի տարածքի հիմնական մասից թերակղզի հնարավոր էր հասնել միայն Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջով։
Բացի այդ, պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի տարածքի միջև վեց հատվածներով լիարժեք երկաթուղային տրանսպորտի վերականգնման համար։ «Մենք սկսել ենք ապրանքներ մատակարարել Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ վերականգնվել է 1200 կմ երկարությամբ երկաթուղի։
Նա նշել է նաև, որ ռուս զինվորականները ավարտել են Մարիուպոլի նավահանգստի ականազերծմանը.
«Այն գործում է նորմալ և ստացել է առաջին բեռնատար նավերը։ Բացի այդ, սկսել է աշխատել Բերդյանսկի ծովային նավահանգիստը, որը գտնվում է Զապորոժիեի շրջանի ազատագրված տարածքներում։
«Գերագույն հրամանատարի անունից մենք պատրաստ ենք հացահատիկ բեռնել այս նավահանգիստներ»,- հավելել է Շոյգուն։
Անցած ուրբաթ Պուտինն առաջարկեց առանց որևէ պայմանի ուկրաինական հացահատիկի արտահանումը կազմակերպել ռուսական կողմի վերահսկվող նավահանգիստներով, այսինքն՝ Բերդյանսկով և Մարիուպոլով։ Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է ապահովել օտարերկրյա նավերի մուտքն ու շարժը Ազովի և Սև ծովերի երկայնքով ցանկացած ուղղությամբ և երաշխավորում է նավերի նավահանգիստներ մոտենալու անվտանգությունը։
Հավելենք նաև, որ Ռուսական ուժերն ազատագրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զգալի մասը Սևերսկի Դոնեցկի ձախ ափին, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները։
«Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերն ամբողջությամբ ազատագրվել են, նրա արդյունաբերական գոտու և հարակից բնակավայրերի հսկողությունը շարունակվում է»,- հավելել է նախարարը։
Անդրադառնալով կորուստներին նախարարը նշել է․
Ուկրաինացի զինվորների ընդհանուր թիվը, որոնք հանձնվել են, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, հասել է 6489-ի, միայն վերջին հինգ օրվա ընթացքում 126 մարդ է հանձնվել, ասել է Շոյգուն։
Միաժամանակ նա տվյալներ չի ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի և այս երկրի իրավապահ մարմինների սպանված և վիրավորված զինծառայողների մասին։
Խոսելով արտերկրից Կիևին մատակարարվող ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին՝ նախարարը նշել է, որ վերջին տասը օրվա ընթացքում ոչնչացվել է 155 մմ տրամաչափի 21 հաուբից, 16 անօդաչու թռչող սարք, 12 զրահամեքենա և երկու բազմակի հրթիռային կայան։