Ինչ են քննարկելու Թրամփը և Չինաստանի նախագահը
ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները նախատեսում են անդրադառնալ երկկողմ առևտրային սահմանափակումների նվազեցմանը՝ յուրաքանչյուր կողմից 30 միլիարդ դոլարի չափով։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը քննարկելու են երկու երկրների միջև առկա առևտրային արգելքների կրճատման հարցը։ Խոսքը յուրաքանչյուր կողմից 30 միլիարդ դոլարին հասնող գումարի մասին է։
«Թրամփի վարչակազմի նպատակներին ծանոթ չորս աղբյուրներ հայտնել են, որ ակնկալում են նոր մեխանիզմի գործարկում՝ հիմնված առևտրային արգելքների փոխադարձ կրճատման շրջանակային համաձայնության վրա՝ յուրաքանչյուր կողմից 30 միլիարդ դոլար գումարի չափով», - նշում է լրատվամիջոցը։
Ըստ գործակալության տվյալների՝ այս պահին դեռևս հստակեցված չէ՝ արդյոք պետությունների ղեկավարները կհամաձայնեցնեն ապրանքների այն կոնկրետ տեսակները, որոնք պետք է ներառվեն հնարավոր գործարքում, թե այդ հարցը կթողնվի հետագա հանդիպումներին։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...