Հասարակություն
Մելիտոպոլում հանրաքվե կանցկացվի Ռուսաստանին միանալու հարցով. քաղաքապետ
Մելիտոպոլի (Խմբ.՝ Ուկրաինայի Զապորոժիեի շրջան) ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Գալինա Դանիլչենկոն հայտարարել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստման մասին, փոխանցում է РИА Новости-ն։
Քաղաքապետն այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի՝ քաղաք կատարած այցից հետո:
«Մենք գիտենք, որ մեր ապագան մեկն է Ռուսաստանի հետ… և մենք այժմ սկսում ենք նախապատրաստվել հանրաքվեին», - ասել է նա:
Դանիլչենկոն շնորհակալություն է հայտնել Կիրիենկոյին քաղաքի մասին բարի խոսքերի համար։
Մելիտոպոլ քաղաքը փաստացի դարձել է Զապորոժիեի շրջանի ժամանակավոր մայրաքաղաքը, հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3