
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Տուժածների մեծ մասը ժամկետային զինծառայողներ են եղել. նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, որ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է և 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց։ Auroranews-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին վթարի մասին լուրը, ավելացնելով, որ վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են:
«Ավտովթարի հետևանքով տոժած 11 զինծառայողներից 10-ը ժամկետային են եղել»,- այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնել են ՊՆ-ից:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 10:40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով` վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։