Արարատ Միրզոյանը նշել է, թե Թուրքայից ինչ են ակնկալում
Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։
Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։
Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը», - հայտարարել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Նիկոլայ Սիլաեւ
Կարծում եմ՝ այն իրավիճակը, որ հիմա կա Ղարաբաղում, երկար կտեւի։ Ինձ թվում է, որ բոլոր ներգրավված կողմերը դա հասկանում են։...
«Երեկվա հանրահավաքը, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ». Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկ...
Ադրբեջանին կոչ ենք անում կատարել ստանձնած հանձնառությունները. ՀՀ ԱԳՆ
Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի...
Վտանգավոր է, երբ ՀՀ վարչապետը պաշտոնականացնում է Ալիևի կեղծ թվերը գերիների վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան
Վտանգավոր է, երբ ՀՀ վարչապետը պաշտոնականացնում է Ալիևի կեղծ թվերը գերիների վերաբերյալ․ այս մասին այսօր MediaHub.am-ի հետ...