Իրանը Թուրքիային կոչ է արել հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն Թուրքիային կոչ է արել իր անվտանգության հարցերը լուծել երկխոսության եւ Աստանայի գործընթացին հետեւելու միջոցով, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու զերծ մնալ իր հարեւանների դեմ ռազմական ուժի կիրառումից, հայտնում է Tasnim-ը:
Պատասխանելով Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանին Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների մասին հարցին՝ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը դեմ է հանդես գալիս վեճերը լուծելու համար ուժի ցանկացած կիրառմանը այլ երկրնեի տարածքներում:
Նա ընդգծել է, որ Թեհրանը նման ռազմական գործողությունները դիտարկում է որպես այդ երկրների տարածքային ամբողջականության եւ ինքիշխանության խախտում, եւ որ դա միայն կբարդացնի իրավիճակն ու կուժեղացնի լարվածությունը:
Վերջինս հավելել է, որ Իրանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունն անվտանգության ոլորտում, սակայն կարծում է, որ նման խնդիրների կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է եւ հարգանքը երկկողմ հարաբերություններում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Նիկոլայ Սիլաեւ
Կարծում եմ՝ այն իրավիճակը, որ հիմա կա Ղարաբաղում, երկար կտեւի։ Ինձ թվում է, որ բոլոր ներգրավված կողմերը դա հասկանում են։...
«Երեկվա հանրահավաքը, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ». Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկ...
Ռուս քաղաքագետը մեկնաբանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու փորձերը
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ամեն գնով չէ, որ պետք է վերացվի, ոչ էլ ավելի մեծ լարվածության հաշվին։ Ես լիո...
Ադրբեջանին կոչ ենք անում կատարել ստանձնած հանձնառությունները. ՀՀ ԱԳՆ
Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի...