Հասարակություն
Երևանի նոր ավտոբուսներում վարորդները համատարած փող են գրպանում․ Հակոբ Կարապետյան
Նախկին քաղաքապետի խոսնակ, «Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը.
«Երեկ Լևոն Զաքարյանը Երևանի ավագանու նիստի ժամանակ փաստացի հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ Երևանի նոր ավտոբուսներում վարորդները համատարած փող են գրպանում։
Կարծում եմ՝ շատ երևանցիներ կհաստատեն դա, ես իմ փորձից կարող եմ պնդել, որ ուղևորահոսքի շուրջ կեսը ստվերային է, և պատշաճ վերահսկողության բացակայության կամ գուցե կազմակերպված սխեմայի հետևանքով քաղաքն ամսական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոններ է կորցնում։
Հուսով եմ՝ դատախազությունը պարոն Զաքարյանի հայտարարությունը կդիտարկի որպես հաղորդում և համապատասխան ընթացք կտա»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0