ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավազամրրիկից Իրաքում ավելի քան 2000 մարդ է տուժել
Իրաքում ավելի քան 2000 մարդ է տուժել երկրին պատուհասած ամենաուժեղ ավազամրրկի հետևանքով։ Նման տվյալներ է ներկայացրել Al Arabiya հեռուստաալիքը։
Դրա փոխանցմամբ՝ տուժածների մոտ շնչառական խնդիրներ, շնչահեղձության նշաններ կան։
Երկուշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն Քերբալայում և Նաջաֆում ավելի քան 300 իրաքցի բժշկական օգնության է դիմել:
Կիրակի երեկոյան ավազամրրիկը պատել է Իրաքի մեծ մասը: Ինչպես հայտնել են երկրի օդերևութաբանական ծառայությունից, եղանակային վատ պայմանները կպահպանվեն 48 ժամ։
Նախօրեին իշխանությունները երկուշաբթին ոչ աշխատանքային օր էին հայտարարել բոլոր պետական հիմնարկներում, բացառությամբ առողջապահության, անվտանգության ուժերի, արտակարգ իրավիճակների և հանրային ծառայությունների հետ կապված հաստատությունների։ Մի շարք ուսումնական հաստատություններում կրկին չեղարկվել են քննությունները, փակվել են ֆոնդային բորսաները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն ու բուք․ Գեղարքունիքը՝ հիմա
Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։ Auroranews.am-ը տեսանյութեր է ստանում, որտեղ երևում է, որ առատ ձյունը չի դադարում,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները մետրոյում են․ գնացքները կանգնեցրել են
Երևանի տարբեր հատվածներից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթն ու անհնազանդության ակցիաները։ Ցուցարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանից վերադարձված Էդուարդ Մարտիրոսովի ժամանման կադրերը. Sputnik
Ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը վերադարձել է Ադրբեջանից Երևանում՝ բացառիկ կադրեր Sputnik Armenia-ից: Խաղաղապահ...
Զգուշացում․ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ հոսանք է ներխուժում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգույշացնում է՝ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխու...