
Ճապոնիան հավելյալ 300 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշել են հավելյալ 300 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային հումանիտար կարիքների համար, գրում է RT-ն:
«Այսօր մենք 300 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն ենք հատկացրել Ուկրաինային։ Որոշվել է կրկնապատկել այդ գումարը և հասցնել 600 միլիոն դոլարի»,- ասել է նա:
Կիսիդան ասել է, որ կմանրամասնի Կիևին աջակցելու քայլերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման ժամանակ: