Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը, նրանց ոչ միայն պարգեւավճարներ են խոստանում, այլեւ ուղարկում են, այսպես կոչված, «հանգստի»։ Համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ նման աշխատակիցներին անգամ արձակուրդի դիմում գրել չեն պարտադրում, ասում են` գնա տուն, հանգստացի, հետո կվերադառնաս։
Հիշեցնենք, որ վերջերս հաճախ է տեղեկատվություն տարածվում, որ ոստիկանության աշխատակիցներից ոմանք ընդդիմանում են, չեն ցանկանում կատարել ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրամանները։ Անգամ լուրեր տարածվեցին, թե ազատման դիմում գրողներ կան, սակայն դիմումները ղեկավար կազմը չի ստորագրում՝ փորձում են համոզել, որ հետ վերցնեն դիմումները, խոստացել են պարգեւավճարներ։
Եվ չնայած ոստիկանությունից շտապեցին հերքել մի քանի ոստիկանի մասով հրապարակված տեղեկատվությունը, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ հրապարակված անուններով ոստիկանները դիմումներ գրել են, այլ հարց է, որ վերեւից կանխել են հրաժարականների գործընթացը եւ նրանց եւս առաջարկել են «հանգստանալ»։
Մանրանասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինա...
Ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետևից թռան հրահանգավորող աշխատակիցները. ռեժիսոր. News. am
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի և «Ռաֆ...
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երևան ՔԿՀ-...
«Եվրատեսիլի» կազմակերպիչներին մեղադրել են քվեարկության արդյունքները փոխելու մեջ
Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները Եվրատեսիլ 2022-ի կազմակերպիչներին մեղադրել են իրենց միավորները փոխե...