
Ընդդիմադիրներից 91-ին ոստիկանություն են տարել

Երևան մտնող հիմնական մայրուղիներից ավտոերթերով մայրաքաղաք հասած ընդդիմադիրներից շուրջ 90-ը ոստիկանությունում են։ Տեղեկությունից Auroranews-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Այս պահի դրությամբ 91 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,– տեղեկացրին մեզ։
Քաղաքացիներին բաժիններ են տարել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից` ժամը 08։00-ից, ավտոերթեր էին մեկնարկել Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։