
Պարենի ու վառելիքի գները կբարձրանան․ Կենտրոնական բանկի կանխատեսումը

ՀՀ Կենտրոնական բանկը պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում։
«Պարենի ու էներգակիրների գները բարձր մակարդակի վրա են լինելու որովհետև մեր հիմնական կանխատեսման սցենարում այդ պահի դրությամբ եղել է աշխարհաքաղաքական լարվածության որոշակի էական ժամանակահատվածի պահպանում»,– ասաց Խաչատրյանը։