Վարչապետը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել. ՄԻՊ-ը` հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի էր մահացել։

 

«Ես հետաքրքրվել եմ, և ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։ Եթե հիշում եք` ավտոշարասյունը շատ մեծ արագությամբ էր անցնում»,–ասաց Գրիգորյանը։

 

Նա կրկին հիշեցրեց, որ չկա որևէ օրենք, որով ոստիկանը պետք է չկանգնի և լքի վթարի վայրը։

Հավելենք, որ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի վարորդը, որը մահացու վրաերթի էր ենթարկել երիտասարդ հղի կնոջը` Սոնա Մնացականյանին, ազատության մեջ է։

Քաղաքականություն