Բայրամովը՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների մասին
Մայիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Minval.az-ը հայտնում է, որ ավտորիտար երկրի նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է նաև մեր տարածաշրջանում տիրող հետկոնֆլիկտային իրավիճակի մասին՝ նշելով, որ հակամարտությունն անցյալում է, և այժմ մեր հիմնական խնդիրն է վերականգնել ազատագրված (օկուպացված հայկական) տարածքները, ապահովել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն՝ վերականգնելով տնտեսական և հաղորդակցական կապերը։
Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափի որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկակա...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:Ինչպ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում:Ինչպես հաղորդում...