
Զոհված զինծառայողների հարազատները ՀՀ Քննչական կոմիտեում են

Զոհված զինծառայողների հարազատները ՀՀ Քննչական կոմիտեում են` հարցաքննության: Այս մասին գրում են լրատվականները: Զոհված ինծառայողներին ճանաչել են տուժող, իսկ նրանց հարազատներին՝ իրավահաջորդ։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ` պահանջելով դատախազությունից քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչպես նաև իրենց այդ գործում ներգրավել որպես տուժողի իրավահաջորդ։