
Թունավորվել են իրենց հավաքած սնկից

Արձանագրվել է սնկից թունավորում։ Այս մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
«Կոտայքի մարզում արձանագրվել է «Սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով:
Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վերջինս կերել է իրենց կողմից հավաքված սունկ:
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.
. սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
. չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
. ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և . կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
. երեխաներին չկերակրել սնկով,
. աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
. սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
. չզբաղվել ինքնաբուժմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։