
«Ջհանգիրյան, առաջարկդ մերժում եմ». Վարդազարյանի խորհրդավոր գրառման հետքերով

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում մի խորհրդավոր գրառում էր կատարել՝ ուղղված ԲԴԽ նախագահի պաշտոնն այս պահին ժամանակավորապես զբաղեցնեղ Գագիկ Ջհանգիրյանին։
Նա գրել է․ «Ջհանգիրյան, առաջարկդ մերժում եմ»։
«Հրապարակ»-ը փորձել է կապ հաստատել Վարդազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ առաջարկի մասին է խոսքը, սակայն նա չպատասխանեց։
Լրատվականի աղբյուրը հայտնել է, որ Վարդազարյանին առաջարկվել է դիմում գրել և վերջնականապես ազատվել ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ դրա դիմաց խոստանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործը կկարճեն, սակայն Վարդազարյանը մերժել է առաջարկը։
Аuroranews.am-ը փորձեց կապվել ինչպես Գագիկ Ջհանգիրյանի, այնպես էլ Ռուբեն Վարդազարյանի հետ, սկայան կրկին պատկերը նույնն է. ԲԴԽ նախագահի ԺՊ-ն և ԲԴԽ խորհրդի նախագահը զանգերն անպատասխան են թողնում: