
ՌԴ-ում շունը հարձակվել է 10-ամյա աղջկա վրա. փոքրիկը մահացել է

Մայիսյան տոներին Ռուսաստանի Սովետսկի գյուղում երկու աղջիկ՝ 10 և 14 տարեկան, այցելել են իրենց պապիկի տուն, որտեղ դժբախտ դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչալկան կոմիտեն:
Մայիսի 10-ի կեսօրին առանձնատան բակում երկու ռոտվեյլեր շներ պահող տղամարդը կենդանիներին դուրս է թողել զբոսնելու։ Երբ 10-ամյա աղջիկը դուրս է եկել բակ, շները հարձակվել են նրա վրա՝ իրանի, գլխի և դեմքի վերջույթների ծանր վերքեր պատճառելով։ Տուժածն անմիջապես տեղափոխվել է բուժհաստատություն, որտեղ նույն օրը երեկոյան վիրահատության ժամանակ մահացել է։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, գնահատական կտրվի կենդանիների պահպանմանը և շների տիրոջ կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, ինչպես նաև կորոշվի կենդանիների հետագա ճակատագրի հարցը: