«Նախարարության աշխատակցին ստիպում են ազատման դիմում գրել` Արցախի դրոշը մեքենային փակցնելու համար». Արսեն Բաբայան

 Արդարադատության նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է Արցախի դրոշը փակցնել իր մեքենայի ետևի ապակուն: Այս մասին տելոգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

 

«Աշխատակիցը նախարարին «սպառնացել է», որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը:

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, փաստորեն, հավասարաչափ ատում են Արցախն ու դրա սիմվոլիկան»,-գրել է նա:

Քաղաքականություն