
Ավստրիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ

Ավստրիայի հյուսիս-արևելքում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից` Մոդլինգ թաղամասում: Հայտնում են, որ կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է DW-ն:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 9-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 16։00-ին։
Թարմացված տվյալներով զոհերի թիվը այժմ մեկ է, 13 վիրավոր։