
Ինչո՞ւ ԳՇ պետ չեն նշանակում. ԳՇ պետի նախկին տեղակալը պատասխանում է

Կա Զինված ուժերի շտաբի պետի պարտականությունները կատարող ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն՝ եթե նշանակված է, ուրեմն այդ մարդու հնարավորությունները թույլ տալիս են լինել այդ պաշտոնում։ Նա ունի բոլոր լիազորությունները, ինչ հիմնական հաստիքի զբաղեցնողը, իսկ թե ինչու չեն նշանակում, ինձ մի հարցրեք։ Արդյոք չկա այնպիսի մարդ , որ կարող է զբաղեցնել, նորից եմ ասում՝ եթե նշանակված է, ուրեմն կա։
Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
«Ում որ տեսնում են թեկնածու, եթե այդպիսինը կա, ուրեմն այդ մարդը չի ուզում, որպեսզի իրեն նշանակեն։ Սա իմ կարծիքն է, ու ուրիշ տարբերակ այս մասով չեմ տեսնում։ Այսինքն՝ թեկնածու չունեն, իսկ թեկնածուն, որ կա, չի ուզում»,- նշեց Խաչատրյանը։