
Ֆրանսիայի նախկին վարչապետն ու կինը դատապարտվել են ազատազրկման

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, այդ թվում՝ մեկ տարի բանտարկության՝ աշխատանքի կեղծ տեղավորմանը վերաբերող գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ֆրանսիական մամուլին վկայակոչելով։
Ֆիյոնի կինը նույնպես դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ կրկին նույն մեղադրանքով։
Հավելենք, որ Ֆիյոնը որպես վարչապետ պաշտոնավարել է 2007 - 2012 թթ․։