
ԵՄ-ն պետք է հրադադարի հասնի. Մակրոնը` ռուս-ուկրաինական պատերազմի մասին

ԵՄ-ն պետք է ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնի` թույլ չտալով, որ հակամարտությունն ընդլայնվի:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ խաղաղության շուրջ համաձայնության գալ՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մասնակցությամբ։