
Ուկրաինայում ազովների հետ միասին կռվում են Իսրայելից վարձկաններ․ Զախարովա

Ուկրաինայում Ազովի գնդի ստորաբաժանումների հետ մեկտեղ (որի զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում), կռվում են Իսրայելից վարձկանները։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այնուամենայնիվ, ես կասեմ մի բան, որն Իսրայելի քաղաքական գործիչները, ովքեր այժմ ուռճացնում են տեղեկատվական արշավը, դժվար թե ցանկանան լսել: Գուցե նրանց կհետաքրքրի: Ուկրաինայում իսրայելցի վարձկանները իրականում ուս ուսի տված են Ազովի գրոհայինների հետ»,-ասել է Զախարովան՝ Sputnik ռադիոյի եթերում։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Իսրայելը չի կարող այս մասին չիմանալ։
«Ես տեսա տեսանյութը, նյութերը», - բացատրել է Զախարովան:
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել էր, որ սպասում է ռուսական կողմից ներողությանը՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարության համար, իսկ Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը հրավիրվել էր ԱԳՆ՝ բացատրական զրույցի։
Կիրակի օրը Լավրովը իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում կա նացիզմ, և ազգայնական գումարտակների գերի ընկած զինյալները դաջվածքներ են կրում նեոնացիստական խորհրդանիշներով։ Միաժամանակ Լավրովը կասկածի տակ է դրել Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով ժխտում է նացիզմն իր երկրում, քանի որ ազգությամբ հրեա է։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «սա բացարձակապես ոչինչ չի նշանակում», քանի որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են։