Մենք տեսնում ենք հակաարձագանք․ Զախարովա

Միջազգային հանրության արձագանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին և Արևմուտքի կողմից Ուկրաինայում նեոնացիստական ​​ուժերի գոյության լիակատար արհամարհումն այլևս «երկակի ստանդարտներ» չեն, այլ «ուշադրությունը շեղող» իրական խնդրից։ Այս մասին ասել է  ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է Ռիա Նովոստին։ 
 

«Դադարեցրե՛ք դա «երկակի ստանդարտներ» անվանել։ Կա մի լավ մարդկային բառ՝ ստորություն», - ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։

 

Դիվանագետը համոզված է, որ այս հռետորաբանությունն անցյալում է։

 

«Հռետորաբանությունը, ըստ ինձ տեղին էր, երբ Ռուսաստանը փորձում էր «ձեռք մեկնել» և բացատրել, կոչ անել ինչ-որ կարեկցանքի և խնդրի ըմբռնման: Սակայն այդ փորձերն ապարդյուն են եղել»,-հայտարարել է դիվանագետը։

 

 

Զախարովան նշել է, որ իրենք տեսնում են զրոյական արձագանք։ 

 

«Ավելին, մենք տեսնում ենք հակաարձագանք, մենք տեսնում ենք արձագանք, որը, այսպես ասած, շեղում է միջազգային հանրության հայացքը խնդրից և կոնկրետ կենտրոնանում է այն բանի վրա, ինչը խնդիր չէ»,- եզրափակել է Զախարովան։

Քաղաքականություն