Եվրոն հայտնվել է թակարդում՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով. Inside Over
Ներկայիս մակրոտնտեսական իրավիճակում եվրոյին կարող է մեծ հարված հասցնել ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության խստացումը և Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից էներգակիրների ներմուծումից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում տալով իտալական Il Giornale թերթի Inside Over պորտալին:
Այժմ Վաշինգտոնը ենթադրաբար բարձր գնաճի ծախսերը տեղափոխում է մնացած աշխարհ, նշել է հոդվածի հեղինակը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն օգտվում է այն հանգամանքից, որ Եվրամիությունը միացել է հակառուսական պատժամիջոցներին ու ֆինանսական ռիսկի է դիմել։
«Այսպիսով, եվրոն հայտնվել է «ծուղակի» մեջ. Վաշինգտոնում դրամավարկային քաղաքականության խստացման պատճառով այն ստիպված է դիմանալ գնաճին, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը չի կարող հետևել ճգնաժամի պատճառով ստեղծված իրավիճակին. այն թուլացել է որպես միջազգային առևտրի արժույթ...»,- հավելել է Մուրատորեն։
Հեղինակը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնությունը եվրոն չի օգտագործում որպես այլընտրանք ԱՄՆ դոլարին։






























