
Եվգենի Պետրոսյանը հանդիպել է վիրավոր ռուս զինվորներին. ինչ են նկատել օգտատերերը

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն այցելել է 7-րդ կենտրոնական զինվորական կլինիկական ավիացիոն հոսպիտալ՝ աջակցելու վիրավոր ռուս զինվորականներին։ Այս մասին արտիստը հայտնել է իր անձնական բլոգում, գրում է Газета-ն:
«Մեր մարտիկներն ապաքինվում են: Աստված օրհնի: Իսկ հիմա նրանց ոչ միայն բարի խոսք է պետք, այլեւ զվարթ խոսք։ Ի վերջո, հումորը մարդուն դնում է կյանքի նկատմամբ լավատեսական հայացքների մեջ: Եվ տրամադրությունն արթնացնում է այն համոզմունքը, որ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է հումորիստը։
Պետրոսյանը զրուցել է զինվորականների հետ ու սելֆի արել։ Մինչ արտիստի որոշ երկրպագուներ հիացած էին նկարչի խիզախ արարքով, համացանցի այլ օգտվողներ ուշադրություն են դարձրել նրա 2000 դոլար արժողությամբ Gucci պայուսակի վրա, որով վերջինս եկել էր տեսակցելու հիվանդներին: