
Բայդենը կարող է Ուկրաինային հատկացնել ևս 250 մլն դոլարի զենք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է Ուկրաինային հատկացնել ևս 250 մլն դոլարի զենք, և մատակարարումները ընդլայնելու համար Կոնգրեսը պետք է հաստատի լրացուցիչ ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է РИА Новости-ն։
«Ինչպես գիտեք, մենք 3,5 միլիարդ դոլար ենք հատկացրել ռազմական օգնության համար։ Մեզ մնացել է դրանից 250 միլիոնը... Ակնհայտ է, որ մենք կաշխատենք արագացնել դրա փոխանցումը ուկրաինացիներին... հրատապ անհրաժեշտություն կա առաջ շարժվել այս ֆինանսավորման հարցում, որ կարողանանք օգնել նրանց հրետանիով, տեխնիկայով...»,- ասել է նա:
ԱՄՆ-ը որոշել է Պենտագոնից զենք ու զինամթերք փոխանցել ուկրաինական կողմին։ Ռազմական օգնությունը ներառում էր հրետանի, զրահափոխադրիչներ և անօդաչու թռչող սարքեր։ Եվս երեք տասնյակ երկրներ ներգրավված են մատակարարումների մեջ։
Բայդենի խնդրած ֆինանսավորումը ներառում է նաև 8,5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն և 3 միլիարդ դոլար՝ մարդասիրական և պարենային օգնություն:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Բայդենը խնդրել է կոնգրեսականներին հաստատել Ուկրաինային 33 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որի մեծ մասը (20 մլրդ դոլար) պետք է ուղղվի զենք և տեխնիկա ուղարկելուն։