Հասարակություն
Փոփոխվել է Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողությունը
Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են: FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,- նշել է Արամ Անանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
Ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետևից թռան հրահանգավորող աշխատակիցները. ռեժիսոր. News. am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը. վրաերթից մահացած կնոջ ամուսինը լուսանկարներ է հրապարակել
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի փոխքաղաքապետն արձագանքել է զոլերով ներկված ավանակի տեսանյութին
5.0