
Զախարովան ԱՄՆ նախաձեռնությունը «ապուշություն» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի Դաշնությունը որպես ահաբեկչություն հովանավորող երկիր ճանաչելու ԱՄՆ նախաձեռնությունը «ապուշություն» է անվանել։ Դիվանագետը նշել է, որ դա անպատասխան չի մնա։
«Բոլոր այն միջոցները, որոնք նրանք կձեռնարկեն, նույնիսկ նման հիմար բնույթի, կմշակվեն և կշարունակվեն: Մենք, իհարկե, ոչինչ անպատասխան չենք թողնում, և նրանք պետք է դա հասկանան»,- ասել է Զախարովան ՝Սոլովյովի ուղիղ եթերում, պատասխանելով հարցին, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանի Դաշնությունը ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու ԱՄՆ նախաձեռնությանը։
Զախարովան նշել է, որ մինչ այժմ միջազգային հանրությունը իրավական դաշտում գլոբալ հարց չի բարձրացրել Սիրիայում, Լիբիայում, Իրաքում և այլ երկրներում ԱՄՆ գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով, ԱՄՆ-ի փորձերը՝ անբարյացակամ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ իբր ուկրաինացիների դեմ կատարված հանցագործությունների պատճառով, կարող են «ընկրկել» Վաշինգտոնում։