
Արցախի ղեկավարությունը գալի՞ս է Երևան

Տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը գալիս է Երևան՝ մասնակցելու Հայաստանի անվտանգության խորհրդի նիստին։ Տեղեկությունը տարածել է Bagramyan թելեգրամյան ալիքը:
«Հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ անվտանգության հարցերին զուգահեռ կքննարկվի նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը։
Ստեփանակերտի մեր աղբյուրները հայտնել են, որ Երեւանում Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նախաձեռնությունը պատկանում է Արցախի ղեկավարությանը»,- գրել է ալիքը։
Аuroranews.am-ը փորձեց կապ հաստատել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի հետ: Խոսնակի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց: Նոր տեղեկություններ ստանալուն պես անմիջաես կհաղորդենք: