«Յանդեքս»-ը վարորդների գումարները չի փոխանցում․ խնդիրն արդեն 2 ամիս է չի կարգավորվում
«Յանդեքս տաքսի» ծառայության անկանխիկ վճարման համակարգի խնդիրն արդեն մի քանի ամիս է չի կարգավորվում։ Նախկինում գրել էինք, որ «Յանդեքս տաքսի» ծառայության վարորդներն ահազանգում են, որ ծառայություն մատուցում են, սակայն անկանխիկ վճարման ժամանակ խնդրի են բախվում։
«Երբ հաճախորդը վճարում է անկանխիկ վճարման եղանակով, գումարը, բնականաբար, փոխանցվում է «Յանդեքս տաքսի» ծառայության համակարգին, որից պետք է վճարվենք մենք՝ վարորդներս, սակայն արդեն երկար ժամանակ է մեր աշխատած գումարը մեզ հետ չի փոխանցվում»,-այս մասին ասաց Auroranews ահազանգած քաղաքացին և հայտնեց, որ իր մոտ խնդիրը կրկնվում է արդեն երկրորդ անգամ։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Յանդեքս տաքսի» ծառայությունում աշխատող վարորդների կողմից շատ են եղել նման ահազանգերը։
Նախկինում «Յանդեքսի» տնօրեն Ավետիս Գասպարյան պարզաբանել էր, որ ունեցել են ծրագրային խնդիր և վստահեցրել էր, որ հարցը կկարգավորվի և բոլոր վարորդները կստանան իրենց գումարները։
Խոստումից շուրջ 2 ամիս անց շարունակվում է խախտվել մարդկանց աշխատանքային իրավունքները։






























