Հացադուլ հայտարարած երիտասարդները կոչով հանդես եկան
«Կոչ ենք անում բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, ծառայակից ընկերներին, նախկին զինվորներին, երիտասարդ ինֆլյուենսերներին, IT համայնքի ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին, մտավորականներին, ովքեր հանդիսանում են անկախության սերնդի արժեհամակարգի կրողը, այսօր՝ ժամը 19։30 – 21։00-ն միանալ հանրային քննարկման, թեման՝ «Անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում»»,- ասացին հացադուլ հայտարարած երիտասարդները։
Հարցին, թե հավաքվելու դեպքում հացադուլը կդադարեցնե՞ն, պատասխանեցին․
«Ո՛չ, հացադուլը շարունակվում է անժամկետ»։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու Ազատության հրապարակում միացել Արթուր Վանեցյանին:
Նմանատիպ հոդվածներ
«Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահը սպանել է կնոջն ու աղջկան, հետո՝ ինքնասպան եղել
Մոսկվայում սպանված են գտել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւի ընտանիքը։ Հայտնում է Комсомольская правда թ...
«Ինքն է մեղավոր մեր ունեցած 5000 զոհի համար»․ Ազգալդյանի արձանը պղծող քաղաքացին մեկնաբանել է իր արարքը
Ապրիլի 14-ին տարածվեցին լուրեր, որ անհայտ անձը պղծել է Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ ինչ-որ մեկը վնասել էր...
Էս «Խամեռ»-ը քշի. Վանեցյանն Ազատության հրապարակում հեծանիվ է վարել
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատո...
Մենք չենք․ ոստիկանությունից հորդորում են «տուգանքներ» չվճարել
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրե...